Թող աղոթքս հասնի Քեզ, Տեր, Ականջդ թող մոտենա խնդրանքիս🙏🙏🙏

Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է:
Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա:- Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում:

— Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զօրությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծո որդի կկոչվի:Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծու համար անկարելի բան չկա:— Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ: ❤️

На данном изображении может находиться: ночь и небо

ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է

. Պարտականությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
. Պատասխանատվությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անհարգալից:
. Արդարությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անողոք:
. Ճշմարտությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է քննամոլ:
. Բարեկրթությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է երկերեսանի:
. Խելամտությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է խորամանկ:
. Սիրալիրությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է կեղծավոր:
. Կարգապահությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մանրախնդիր:
. Իրավասությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անհողդողդ:
. Իշխանությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է բռնակալ:
. Պատիվն առանց սիրո՝ մարդուն դարձնում է ամբարտավան:
. Հարստությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է ագահ:
. Հավատն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մոլեռանդ:

աղբյուրը՝ Qahana.amՀայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. ԱմէնՀայրն ու փոքրիկ դուստրը անցնում էին կամրջով։ Հայրը վախեցավ, որ աղջիկը կընկնի գետը, այդ պատճառով խնդրեց աղջկան ամուր բռնել իր ձեռքը։ Փոքրիկը պատասխանեց.
-«Ոչ, հայրիկ, դու բռնիր իմ ձեռքը»։
«Ո՞րն է տարբերությունը»,- հարցրեց հայրը։
«Մեծ տարբերություն կա, — պատասխանեց դուստրը,
— եթե ես բռնեմ քո ձեռքը և ինչ-որ բան պատահի, հավանականությունը մեծ է, որ ես այն բաց կթողնեմ։ Բայց եթե դու բռնես, ես համոզված եմ, որ ինչ էլ պատահի, դու իմ ձեռքը երբեք բաց չես թողնի»։Մենք հաճախ աղոթում ենք. «Տեր, մեզ մի թող»։ Սակայն այդ մենք ենք Աստծուն թողնում։ Ինչ էլ որ պատահի, Նա երբեք մեզ մենակ չի թողնում, Նա մեզ հետ է։
ԱՄԵՆ !!!

Ես հավատում եմ, որ Հիսուսից ավելի կատարյալ, հիասքանչ ու խորիմաստ չկա՛ ոչինչ: Ես ինձ ասում եմ` ոչ միայն չկա՛, այլև չի՛ կարող լինել: Նույնիսկ քրիստոնեությունը մերժողները և քննդատողները, միևնույնն է, հոգու խորքում ընդունում են քրիստոնեական գաղափարները, որովհետև ո՛չ սառնասիրտ դատողությունը, ո՛չ այրվող սիրտը ի վիճակի չեն ծնելու բարության այնպիսի կատարելատիպ, ինչպիսին Հիսուսն է: Իմ հավատը Քրիստոսի հանդեպ ամենևին էլ մանկամտությունից չէ, իմ օվսաննան ծնվեց երկմտանքի մաքրագործող բոցերից:

Нет описания фото.

Ֆեոդոր Դոստոևսկի

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր, հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար. եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *