«Ռուuաuտանի կnղմից nրևէ ազդեցnւթյուն չկա». Արթnւր Վшնեցյան

Վերջերս համացանցում լուրեր էին տարածվել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Հասարակության շրջանում տեսակետ էր տարածվել, որ դա Հայաստանում Ռուսաստանի ազդեցության արդյունքն է: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց այդ տեսակետը. «Նման բան չկա իրականության մեջ. 2015-ին Մուստաֆա Նայեմը, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդգրկվել է որպես անցանկալի անձ Հայաստանում և նրա մուտքին արգելք է դրվել:

Դա եղել է 2015 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի որոշմամբ, որը օրենքի շրջանակներում է և համաձայն օրենքում նշված կետերի՝ արգելափակվել է այդ մարդու մուտքը Հայաստան»,- ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով՝ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվելուց հետո շատ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան վերաբացվել է. «30 հազարից ավելի մարդու մասին է խոսքը, որոնք դուրս են եկել այդ ցանկից իմ՝ տնօրեն դառնալուց հետո: Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում: Բայց ինձ զեկուցելուց հետո անմիջապես այդ հարցը լուծվել է»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա:

«Դա Ռուսաստանի հետ որևէ կապ չունի: Ռուսաստանի Դաշնությունը համաձայն պայմանագրի` մասնակցում է համատեղ մեր սահմանների պաշտպանությանը, որի համար շատ շնորհակալ ենք»,-նշել է նա:
Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/150196

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *