«Գnւցե hենց այդ o՞րը nչնչացվեցին ԿԳԲ-ի шրխիվները». Նшրինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ էր, հեղափոխության օրերին: Ցույցերից մեկի ժամանակ մի տղամարդ մոտեցավ և ասաց, որ կարևոր տեղեկատվութուն ունի փոխանցելու: Ներկայացավ որպես ՊԱԿ-ի նախկին աշխատակից: Ասաց, որ ավել բան չի կարող իր մասին ասել: Բայց ինձ փոխանցած տեղեկաատվությունը վերաբերում էր ԿԳԲ-ի արխիվները ոչնչացնելուն: Չգիտեմ, թե ինչու՞ էր ինձ ընտրել: Մի քանի մանրամասներ հայտնեց և խնդրեց ինֆորմացիան փոխանցեմ Նիկոլին: Ես սարսափեցի՝ չգիտեի, հավատամ՞, թե՞ ոչ: Պահոցների հետագա ոչնչացումը կանխելու միակ ճանապարհը այդ ինֆորմացիան հանրայանցնելն էր կամ այն արագ ստուգելը: Դա կարող էր և պետք է աներ միայն Նիկոլը: Հարթակին մոտենալ հնարավոր չէր: Գրեցի Նիկոլին ՖԲ-ով, որ պետք է հանդիպեմ կարևոր բան ունեմ փոխանցելու; Նիկոլը նամակս չտեսավ: Գրեցի Աննային, նա էլ թե՝ Նարինե ջան, ես Նիկոլին չեմ տեսնում: Գրեցի Դավիթ Սանասարյանին, նա էլ նամակիս ինչ-որ բան պատասխանեց, բայց հանդիպման պահանջին չարձագանքեց: 
     Գուցե հենց այդ օ՞րը ոչնչացվեցին ԿԳԲ-ի արխիվները»: 
Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/150211

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *