Շարմшզանnվը չի կարnղանում նnւյնականացնել ՀՀ nւմ գnրծած և մինչ oրս գnրծող oտարերկրյա գnրծակալներին․ Փnրձեմ oգնել նրան այդ նnւյնակшնացման գnրծում․ Արտшկ Գալuտյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ…..

<<Եթե քաղաքացին ինձ չի պաշտպանելու, ես ինչի՞ պիտի պաշտպանվեմ, որ վարչապետի աթոռը պահե՞մ>> — սա Նիկոլ Փաշինյանի բառերն են այսօրվա ասուլիսում:
Լիովին համաձայն եմ,բայց փոքրիկ և էական լրացումով:
<<Քաղաքացին Փաշինյանին պաշտպանելով,ինքը իրեն է պաշտպանում,80% իր տված քվեն,իր կատարած հեղափոխությունը,իր երազած Հայաստանը>>-գոնե թե մոտակա հինգ տարում:
Այս համատեքստում և որպես քաղաքացի,պաշտպանեմ ինքս ինձ:
Այսպես՝
Շարմազանովը այսօր գրառում է կատարել՝
«Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ, ու անհաջող «կռուտիտներ» է անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին>>:
Իմ կարծիքով Շարմազանովը չի կարողանում նույնականացնել ՀՀ ում գործած և մինչ օրս գործող օտարերկրյա գործակալներին:Փորձեմ օգնել նրան այդ նույնականացման գործում:
Սակայն մինչև նույնականացման բուն խնդրին անցնելը պարզենք ո՞վքեր են օտարերկրյա գործակալները և ինչ գործողություն են իրականացնում Հայաստանում:
Նրանք քայքայում են մեր տնտեսությունը,թալանում բանակը՝ ժողովրդին:Ունեզրկում քաղաքացուն և նրանց վերջնական նպատակը Հայաստանի կործանման միջոցով սեփական հարստացումն է:
Օտարերկրյա գործակալների գործունեության ոլորտները շատ շատ են,ամբողջը մի նյութով չեմ կարող թվարկել:
Ինձ թվում է նույնիսկ Շարմազանովը սա չի վիճարկի:
Հիմա նույնականացումը:
Շարմազանով ջան,աչքաբաց և գրագետ մարդ ես դու չգիտես թե՞ ովքեր են
-թալանել բանակը և հաստացրել իրենց վզերը
-պետական գերակա շահի անվան տակ ունեզրկել փոքր կենտրոնի բնակիչներին
-գույք պարտքի դիմաց հանձնել ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտները
-օտարել երկրի կապը,Հեցը,երկաթուղին և այլն
-կրակել ժողովրդի վրա
-800 հեկտար հող կորցրել և 100-ից ավել զոհ տվել
-մոնոպոլիզացրել և քայքայել տնտեսությունը
-1000 ավոր հայերի լցրել բանտերը և խեղել ճակատագրերը
-խթանել արտագաղթը՝ Հայաստանը թողնելով առանց հայի
-բանակցել Մեղրին հանձնելու շուրջ
-կազմակերպել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը և այլն
Էդուարդ ջան սրանք բոլորը կատարել են օտարերկրյա գործակալները իրենց ռեզիդենտների գլխավորությամբ:
Ճիշտ ես,Փաշինյանը անուններ չտվեց,որովհետև այնքան շատ են,որ չգիտես ումից սկսես և ումով վերջացնես:
Բայց ես լուծումը գտել եմ և քեզ որոշել եմ օգնեմ:
Էդուարդ ջան բացում ես հայրենի կուսակցությանդ ՝ ՀՀԿ-ի նախնտրական վերջին 20 տարիների ցուցակները և չնչին բացառությամբ, վերից վար կամ գործակալ են,կամ օժանդակող:
Հուսամ քո հետաքրքրությունը փարատվեց,ես էլ որպես քաղաքացի ինքս ինձ պաշտպանեցի:

Արտակ Գալստյան
Աղբյուրը՝ http://news24.arazhin.pro/?p=924

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *