#Չnրնի_բnւմեր. Ինչ մեքենш է վարnւմ ԱԺ պшտգամավnր Նnրա Առուuտամյանը և nվքեր են նրա hիմնական ուղևnրները (լուuանկարներ)

ArmDaily.am-ը #Չորնի_բումեր շարքի շրջանակներում ներկայացնում է պաշտոնյաների նախկին ու ներկա մեքենաները։ Այս շաբաթ մեր հերոսը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանն է։

-Ի՞նչ մեքենա եք վարում: 

Վարում եմ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա, համարանիշները` 106HH11։ Մեքենայի գինը 16,000,000 ՀՀ դրամ է:

-Ե՞րբ եք վարորդական իրավունք ստացել:

Վարորդական իրավունք ստացել եմ 2010 թվականին:

-Վթարների ենթարկվե՞լ եք, թե ոչ:

Ո՛չ, վթարների չեմ ենթարկվել:

-Սա Ձեր որերորդ մեքենան է, մինչ այժմ ի՞նչ մեքենաներ եք  վարել:

Սա իմ 2-րդ ավտոմեքենան է: Մինչ այս վարել եմ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա:

-Կարմիր լույս, տուգանքներ, կարմիր գծեր… ի՞նչ խախտումների համար եք տուգանք վճարել և առավելագույն գումարի չափը, որ վճարել եք։

Որևէ դեպք չի եղել:

-Հետաքրքիր դեպքեր պետավտոտեսուչների հետ:

Դեռևս հետաքրքիր դեպքեր չեն արձանագրվել:

-Ձեզ համար նախընտրելի մեքենայի մակնիշը:

Ինձ համար մեքենայի նախըտրելի մակնիշը Hyundai-ն է։

-Ցանկություն ունե՞ք մեքենան փոխելու, եթե այո, ի՞նչ մեքենա եք ուզում վարել:

Քանի որ մեքենաս վերջերս եմ գնել, այժմ նման ցանկություն չունեմ:

-Ի՞նչ եք պահում մեքենայի բարդաչոկում և բեռնախցիկում:

Փաստաթղթեր և ջուր:

-Մեքենայում թողնու՞մ եք, որ ծխեն:

 Ո՛չ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում կին վարորդներին քննադատողներին:

Կին վարորդներին քննադատողներին վերաբերվում եմ քննադատաբար:

-Ավտոստոպով ճանապարհորդողներին տեղափոխո՞ւմ եք:

Դեռևս նման դեպք չի եղել:

-Մեքենա, որ երբեք չեք վարի:

Չեմ վարի մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա, քանի որ չեմ տիրապետում:

-Ի՞նչ երաժշտությունն եք նախընտրում լսել մեքենայում:

Մեքենա վարելիս երաժշտությունն ընտրում եմ՝ պայմանավորված խցանումների արդյունքում ստեղծված տրամադրությամբ:

-Ովքե՞ր են ավելի հաճախ լինում Ձեր ուղևորները:

Մայրս, տղաներս և պատգամավոր Շաքե Իսայանը:

-Մենքենայում քարսիթ ունե՞ք, եթե այո մինչ համապատասխան օրենքի ընդունումն եք ձեռք բերել, թե հետո։

Մեքենայում ունեմ քարսիթ ու դրել եմ մինչ օրենքի ընդունումը։ Զույգի երեխաների հետ այլ կերպ անհնար է։

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/22819.html?lang=hy

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *