«Մեր Զինվnրի ու բժիշկների hերթական hաղթանակը». Արմեն Մnւրադյանը տեuանյութ է hրապարակել

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել զինվորի՝ բուժման մեջ ակնհայտ առաջընթացի մասին ու գրել․

«Բրավո… Հպարտ եմ իմ թիմով… Հայկուհի/ «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյան-խմբ/ ջաան!!! Քայլքի ֆունկցիոնալ շտկում 20 օրում !!! Մեր Զինվորի ու բժիշկների հերթական հաղթանակը!!! Ռոմանը բուժումը դեռ շարունակելու է, ակնկալում ենք էլ ավելի լավ արդյունքներ!!! Ախտորոշում — կայուն մնացորդային երևույթներ՝ ծանր գլխուղեղային վնասվածքից հետո:


Տղայի մոտ առկա է ձախակողմյա հեմիպարեզ, հավասարակշռության խանգարում, քայլքի խանգարում: Պրոֆեսիոնալ թիմի,բուժման անհատական կուրսի ու ժամանակակից սարքավորումներ շնորհիվ 20 օրում կատարվել է քայլքի ֆունկցիոնալ շտկում, մարմինը բերվել է միջին գիծ, լավացել է դինամիկ կոորդինացիան»:
Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *